ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօրվա մամուլի ասուլիսում խոսեց «Սպայկա» ընկերության գործունեության մասին: ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ ընկերության գործը քննության փուլում է: «Միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառած վնասի չափը պարզելու ուղղությամբ: Այդ գործողությունները բարդ եւ ծավալուն են: Պետական բյուջե է վերականգնվել դեռեւս 1 միլիարդ դրամ»,- մանրամասնեց պարոն Հովհաննիսյանը:
Նախնական հաշվարկով պետությանը «Սպայկան» պատճառել է 10 միլիարդ դրամ վնաս: