Համացանցում հրապարակվել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստների աշխատավարձների ցուցակը: «Զինագործների» կազմում ամենաբարձրը վարձատրվում է Մեսութ Օզիլը: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 18.2 մլն ֆունտ սթեռլինգ:
«Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը.
Մեսութ Օզիլ – 18.2 մլն
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ – 10.4 մլն
Ալեքսանդր Լակազետ – 9.47 մլն
Հենրիխ Մխիթարյան – 9.36 մլն
Հեկտոր Բելերին – 5.72 մլն