Հայաստանի ջրային ռեսուրսները բոլորը կապված են իրար հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Սևանի մակարդակը բարձրացնում ենք, բոլոր աղբյուրների մակարդակը բարձրանում է, հենց իջեցնում ենք, աղբյուրները ցամաքում ենք: Որպեսզի կոմպենսացնեն Արարատյան ավազանի իրավիճակը և ոռոգաման ջրի պահանջը, մեծացնում են Սևանից ջրի բացթողումը: Բայց դա վտանագվոր է, հիմա ամսի 1-ի տվյալներով մենք ունենք Սևանից ջրի մակարդակի 7 սմ նվազումˋ ջրբացթողնման հետևանքով: Հունվարի մեկով կամփոփեն և կհամեմատեն տվյաները անցած տարվա հետ»,-ասաց Դանիելյանը:
Դանիելյանը նշում է, որ այս պարագայում ուղղակի մահացու են այդ տատանումները:
«Երկու խնդիրները՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանը և Սևանը ամենալուրջն են Հայաստանում»,-հավելեց Դանիելյանը: