տուն Լուրեր Որքա՞ն է կազմում ՀՀ արտաքին պարտքն այժմ

Որքա՞ն է կազմում ՀՀ արտաքին պարտքն այժմ

88
0

Make-Money-online

Ազգային Ժողովում այժմ քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:

Հարակից զեկուցող Գագիկ Մինասյանին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, թե որքա՞ն է այժմ կազմում ՀՀ արտաքին պարտքն ամբողջությամբ և վերը նշված վարկը վերցնելով քանի՞ տոկոսով է ավելանալու այն:

Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ մայիսի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմում է 4.6 միլիարդ դոլար: Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, թե՝ ՀՀ արտաքին պարտքն ավելի՞ն է քան պետբյուջե՞ն:

Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ արտաքին պատքը սովորաբար հաշվում են Համախառն ներքին արդյունքի նկատմամբ, իսկ դա անում են տարեվերջին: