տուն Լուրեր Որևէ հիմք չկա ասելու, որ սահմանային լարվածությունը պակասելու է. քաղաքագետ

Որևէ հիմք չկա ասելու, որ սահմանային լարվածությունը պակասելու է. քաղաքագետ

98
0

hrant meliq shahnazaryan

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ ադրբեջանա-արցախյան հակամարտության նոր զարգացումներին և կողմերի միջև բանակցային գործընթացներին.«Ադրբեջանական կողմը, որն անցած երկու տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որպեսզի բանակցային գործընթացը դադարի, վերջին շրջանում սկսել է մերժել նաև Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումները և այս պարագայում խոսել, որ բանակցություններ կլինեն և արդյունավետ որոշում կկայացվի՝ իհարկե, այդքան էլ տեղին չէ»:

Բանախոսի խոսքով՝ վերջին շրջանում բանակցային գործընթացներ ընդհանրապես չեն լինում.«Ադրբեջանի իշխանություններն իսկապես հետևողականորեն են, որպեսզի հնարավոր հերթական հանդիպումներ չկայանան: Դրա մասին են վկայում սահմանային լարվածությունը՝ անտեսելով միջնորդների և ԵԱՀԿ-ի կոչերը՝ օգտագործելով այդ կրոնական տոները խաղաղության ռեժիմը պահպանելու համար»:

Քաղաքագետի նաև նշեց, որ Ադրբեջանը հստակ որոշել է՝ բանակցությունների սեղանին այլևս չի վերադառնալու, եթե իրենց համար չլինեն ֆորս մաժորային իրավիճակներ.«Հիմա մենք որևէ հիմք չունենք ասելու, որ սահմանային լարվածությունը պակասելու է: Դա հակամարտություն է, որը վերջին երեք տարիների ընթացքում աճ է ցույց տալիս: Մենք նաև հաճախ ասում ենք, թե ինչու ադրբեջանցիները չեն գնահատում իրենց զինվորների կյանքը, բայց վերջին օերրի իրադարձությունները, իրենց զոհերի անունները ցույց են տալիս, որ սահմանում առաջնագիծ են բերում ազգային փոքրամասնություններին»: