տուն Լուրեր Որակավորման առաջին աստիճանի տարակարգ՝ 59 ուսուցիչների

Որակավորման առաջին աստիճանի տարակարգ՝ 59 ուսուցիչների

137
0

Armen-Ashotyan1

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման  է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչների 5 տարի ժամկետով որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու  վերաբերյալ: Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի  N 1745-Ն որոշման պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը:

  Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 59 ուսուցիչները կստանան համապատասխան հավելավճար՝ ՀՀ կառավարության սահմանած չափով: