ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից ԱԺ-ում այսօր կրկին լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ փուլում են գտնվում Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում իրականացվող հարկային ստուգումները: Նախարարին, սակայն, հարցն այնքան էլ դուր չեկավ. «Հիմա ի՞նչ, ամեն անգամ դա՞ է… Հենց հայտնի լինեն արդյունքները՝ Ձեզ կասենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքներից և նշեցին, որ հասարակությունը մտավախություններ ունի, նախարարն էլ ասացˋ հասարակությունը միշտ էլ պետք է մտավախություն ունենա. դա լավ է, որովհետև հակակոռուպցիոն հանձնաժողովն ավելի լավ կաշխատի:
Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյնաի կողմից կառուցած եկեղեցուն և հարցին, թե ավելի լավ չէ՞ր լինի եկեղեցի կառուցելու փոխարեն ներդրումներ անենˋ ֆինանսների նախարարը պատասխանեցˋ իրենց սեփական միջոցներով են անում. «Կարո՞ղ ենք մենք ասելˋ ի՞նչ անեն, ամեն մարդ ինքն է որոշում»:
Դիտարկմանը, թե չի՞ պատրաստվում ինքն էլ եկեղեցի կառուցել, Գագիկ Խաչատրյանն ասաց. «Որ կառուցեմ՝ Ձեզ կասեմ»: