տուն Քաղաքական Միջազգային Ոմանք փորձում են ողբերգությունից «կրկեսային համար» ստանալ. Ջիգարխանյան

Ոմանք փորձում են ողբերգությունից «կրկեսային համար» ստանալ. Ջիգարխանյան

121
0

dzigarhanjan-70035587

Սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի Արմեն Ջիգարխանյանը «Аргументы и Факты» պարբերականին տված հարցազրույցում ի թիվս այնի անդրադարձել է նաև ԱՄՆ-Ռուսաստան, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններին: Ստորև ներկայացնում ենք դերասանի հարցազրույցից որոշ հատվածներ:

— Արմեն Բորիսի, հիշում եմ՝ մեր նախորդ հարցազրույցում Դուք շատ ջերմ էիք խոսում ԱՄՆ-ի մասին: Սակայն վերջին սոցհարցումները վկայում են, որ ռուսաստանցիների մեծ մասը Նահանգները թշնամի է համարում:

— Ես հնարավորություն եմ ունեցել այդ մասին խոսել մեր նախագահի հետ: Նրան բաց տեքստով ասացի. «Վլադիմիր Վլադիմիրի, մեզ համար ավելի լավ կլինի Ամերիկայի հետ ընկերություն անել»: Այո, այն բարդ երկիր է, այն ահռելի հավակնություններ ունի: Սակայն, կարծում եմ, ավելի խելամիտ կլինի նրանց հետ նորմալ հարաբերություններ պահպանել: Այդ դեպքում մենք նրանցից ավելի շատ օգուտ կունենանք: Իսկ հակամարտությունն ուժերի զուր վատնում է: Ես միայն մի բան գիտեմ՝ եթե թշնամանանք, կսկսենք շուկայում աշխատել: Ընդ որում, վատ շուկայում:

— Համաշխարհային իրավիճակն իրոք վատ շուկա է հիշեցնում: Երկրները ճնշում են գործադրում իրար վրա, փչացնում են մրցակիցների կյանքը, «խաբում քաշի մեջ»…

— Ներողություն կոպտության համար, բայց դա մարդկային բնավորության մեջ է. որոշել, թե ով է քնելու մահճակալի վերևի հարկում, և ով՝ ներքևի: Մարդուն կաօավարում են միայն երկու զգացմունք՝ սերը և նախանձը:

— Դուք նորից բեմ եք վերադարձել «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն» բեմադրութամբ: Ձեր կարծիքով՝ դարերի ընթացքում դեպի ուր է շարժվում մարդկությունը:

— «Եթե իմանայի», ինչպես գրել է Չեխովը: Ո՞վ կարող էր մտածել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան թշնամիներ կդառնան: Ես հաճախ եմ եղել Ուկրաինայում, մենք հյուրախաղերով այցելել ենք Կիև, Օդեսա, Խարկով: Այնտեղ ռուսերեն են խոսում: Ինձ թվում էր՝ ռուսներն ու ուկրաինացիների մի ազգ են: Պարզվեց՝ ոչ, տարբեր են…

Կան դարերով ձևավորված հուսալի, իրական կապեր: Խելացի մարդիկ դա գնահատում են: Բայց կան նաև ոչ այնքան խելացիները… Ինչի՞ մասին պայմանավորվեցին երկու քաղաքական գործիչներ: Մենք երբեք չենք լուծի այդ հանելուկը: Սակայն մեզ ասում են. «Ընկերնե՛ր, ի՞նչ լավ հարևաններ: Ոչ մի դեպքում»: Ես ապրել եմ մի ժամանակում, երբ սկսվեց այս ամենը… Մոսկվա էին ժամանաում ընտանիքներ, որում կինը հայ էր, ամուսինը՝ ադրբեջանցի, կամ՝ հակառակը: Նրանք թաքնվում էին դեսպանատանը… Վայրի բաներ էին, վայրի… Հիշո՞ւմ եք՝ Բերնարդ Շոուն ասում էր. «Մի մոռացեք, որ դուք մարդկային էություն եք՝ օժտված հոգով և հոդաբաշխ խոսքի աստվածատուր շնորհով»: Այդ դեպքում եկեք պարզենք, նստենք, խոսենք: Պարզվում է՝ ոչ: Կան «ճարպիկ» մարդիկ, ովքեր մարդկային ողբերգությունից «կրկեսային համար» են ստանում, «շահույթ ստանում»: Ազգային բախումների հաշվին ոմանք շատ խոշոր գումարներ են աշխատում:

Հարցազրույցն ամբողոջությամբ կարող եք կարդալ այստեղ: