Վոլոդյա Ավետիսյանի հասեցին հնչած մեղադրանքներն անհիմն են: Նրա դեմ կատարվածը իշխանության պատվերի ի կատար ածումն էր: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի ընթացքի և հետագա քայլերի մասին, հայտնեց դատապարտվածի փաստաբան Արա Զաքարյանը:
«Ցավոք սրտի դատական համակարգը, կատարելով իշխանությունների պատվերը, արեց ամեն ինչ, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանին և նրա ընտանքին մեծ ցավ պատճառի: Այս պահին քննարկվում է Եվրոպական դատարան դիմելու հարցը: Ներկայումս նախապատրաստվում են փաստաթղթեր»,-նշեց բանախոսը:
Ի պատասխան լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչի վրա հիմնվեց դատարանը վճիռ կայացնելիս՝ փաստաբանն ընդգծեց, որ դատարանը հիմնվել է միայն մի տեսագրության վրա, որտեղ երևում է թե ինչպես են խոսում Ավետիսյանն ու մեկ այլ անձ: Սա ընդունվեց որպես հիմք, մինչդեռ հարցաքննվող վկաներից և ոչ մեկը խարդախության հետ կապված ոչ մի տեղեկություն չի հայտնել:
«Նախաքննությունից հետո, երբ վկաների ելույթները հրապարակվեցին, շատերը պնդում էին, որ իրենք խարդախության մասին ոչինչ չեն ասել, մինչդեռ դատարանը հաշվի չառավ այս հանգամանքը և կուրորեն արտատպեց այդ հայտարարությունները մեղադրանքի եզրակացության մեջ ու դատապարտեց Վոլոդյա Ավետիսյանին: Սա ցույց տվեց, որ դատարանն ի սկզբանե հակված էր նրան դատապարտել և իր այս քայլով արջի ծառայություն մատուցեց իշխանություններին»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան