տուն Քաղաքական Միջազգային Volkswagen-ի շուրջ ծագած սկանդալը կարող է տարածվել նաև BMW-ի վրա

Volkswagen-ի շուրջ ծագած սկանդալը կարող է տարածվել նաև BMW-ի վրա

90
0

_60733827_bmw.logo.carՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վնասակար նյութերը մթնոլորտ արտանետելու ծավալների մանիպուլյացիայի շուրջ ծագած սկանդալը, որի կենտրոնում հայտնվել է Volkswagen կոնցեռնը, կարող է տարածվել նաև գերմանական մեկ այլ ավտոարտադրողի վրա։ Խոսքը BMW-ի մասին է։

Մասնավորապես ուշադրության կենտրոնում է հայտնվել BMW X3 xDrive 20d մոդելը, որի փորձարկումները ցույց են տվել, որ արտանետված գազերն ավելի քան 11 անգամ գերազանցել են եվրոպական նորման։ Տվյալ տեղեկատվության հայտնվելուց հետո BMW-ի բաժնետոմսերը Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում ընկել են 7 տոկոսով։