տուն Քաղաքական Միջազգային Volkswagen-ի ղեկավարը հայտարարել է աշխատանքից ազատվելու մասին

Volkswagen-ի ղեկավարը հայտարարել է աշխատանքից ազատվելու մասին

104
0

Volkswagen_2Գերմանական Volkswagen ընկերության ղեկավար Մարտին Վինտերկորնը չորեքշաբթի հայտարարել է աշխատանքից ազատվելու մասին` կապված ընկերության շուրջ տեղի ունեցած սկանդալի հետ, հայտնում է RIA Novosti-ն:

«Volkswagen-ը կարիք ունի սկսել նոր ուժերով: Իմ հեռանալով ես ճանապարհ եմ բացում այդպիսի սկզբի համար»,- հայտնել է Վինտերկորնը:

ԱՄՆ-ի կառավարությունը ընկերությանը պարտադրել է հետ տանել Volkswagen և Audi մակնիշի 482 մեքենա` վաճառված 2009-2015 թվականներին: Ընկերությանը կարող է նաև սպառնալ 18 միլիարդ դոլարի տուգանք: Նյու Յորքի դատախազությունը հետաքննում է տվյալ գործը: