տուն Լուրեր Volkswagen-ը՝ վաճառքի ծավալներով առաջատարն աշխարհում

Volkswagen-ը՝ վաճառքի ծավալներով առաջատարն աշխարհում

82
0

42-77096453

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը դարձել է աշխարհում առաջատարը ավտոմեքենաների վաճառքի ծավալներով` գերազանցելով Toyota Motor-ին, որն առաջատարն էր վերջին 4 տարվա ընթացքում, հայտնում է Bloomberg պարբերականը:

Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը այս տարվա հունվար-մարտ ամիսներին կրճատվել է 2,3%-ով` մինչև 1,46 միլիոն ավտոմեքենա: Իսկ ահա Volkswagen-ի վաճառքն աճել է 0,8%-ով` հասնելով 2,5 միլիոն ավտոմեքենայի: Երրորդ տեղում է ամերիկյան General Motors-ը, որի ավտոմեքենաների վաճառքը տարվա առաջին ամիսներին կրճատվել է 2,5%-ով` մինչև 2,36 միլիոն ավտոմեքենա:

Volkswagen ընկերությունը մեծացրել է իր ավտոմեքենաների վաճառքը հիմնականում Չինաստանում և Արևմտյան Եվրոպայում: