Volkswagen կոնցեռնը որոշում է կայացրել դադարեցնել լեգենդար Volkswagen Transporter միկրոավտոբուսների արտադրությունը, որոնք ավելի հայտնի էին hippie-mobile անվանումով:
Հետպատերազմյան տարիներին մեքենան լուրջ տեղ էր զբաղեցնում վերականգնվող Եվրոպայում: Այն մեծ ժողովրդականություն էր վայելում և մեծ համբավ ուներ ստեղծագործող հանրության շրջանում: Շատերի մոտ այն ասոցացվում է հիպիների հետ, ովքեր ճամփորդում էին այս գույնզգույն մեքենաներով: Այս մասին հաղորդում է Euronews-ը: