Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Մադրիդի «Վոլֆսբուրգի» հետ հանդիպման ժամանակ «Ռեալի» կրած պարտությունը:
Արտագնա խաղում Զինեդին Զիդանի սաները 0:2 հաշվով զիջել են գերմանական ակումբին: «Բավարիայի» մարզչի խոսքով՝ «Վոլֆսբուրգը» կարող է առաջ անցնել «Ռեալից» Չեմպիոնների լիգայում: Գվարդիոլան կարծում է, որ «արքայական ակումբը» լավ դաս է ստացել:
«Դա լավ դաս էր «Ռեալի» բոլոր երկրպագուների և ֆուտբոլի մասնագետների համար: Ֆուտբոլը հրաշալի խաղ է, ամեն ինչ հնարավոր է»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sport.ru-ն: