Ամերիկացի մասնագետները պարզել են, որ անկողնային ոջիլներին մարդկությանը «նվիրել են» չղջիկները, իսկ դա տեղի է ունեցել քարանձավներում, ուր ժամանակին միասին ապրել են մարդիկ ու չղջիկները։ Այս մասին ասվում է BBC Earth-ում։
Օքլահոմա նահանգի Թալսիի համալսարանի գիտնականները համեմատել են Cimex lectularius ոջիլի տարբեր տեսակների գեները։ Պարզվել է, որ բոլոր ոջիլներն էլ ունեն միասնական նախնիներ։ Ոջիլները մարդկանց վրա են «տեղափոխվել» այն ժամանակ, երբ մարդն Աֆրիկայից տեղափոխվել է Ասիա և Եվրոպա։
Ներկայում Cimex lectularius ոջիլի երկու տարբեր տեսակները շատ են հեռացել մեկը մյուսից, նրանք նույնիսկ չեն բազմանում լաբորատոր պայմաններում։