տուն Լուրեր Ողբերգական դեպք՝ ԼՂՀ Քաշաթաղի տարածքում. ավտոմեքենան 200 մետր գահավիժել է անդունդը. 14-ամյա...

Ողբերգական դեպք՝ ԼՂՀ Քաշաթաղի տարածքում. ավտոմեքենան 200 մետր գահավիժել է անդունդը. 14-ամյա երեխա է մահացել է. shamshyan.com

102
0

g_image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատ Արցախ ճանապարհից դեպի Քաշաթաղ ընկած հատվածում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 14-ամյա երեխա է մահացել, ում ինքնությունը ճշտվում է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս պահին տեղի փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների օգնությամբ փորձում են վիրավորներին դուրս բերել:

Մանրամասներն՝ այստեղ: