տուն Լուրեր Ողբերգական ավտովթար Երևանում. կա մեկ զոհ

Ողբերգական ավտովթար Երևանում. կա մեկ զոհ

86
0

Երևանի Ֆուչիկի փողոցում՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության շենքի հարևանությամբ, երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ի սահմանում բախվել են Toyota Corolla մակնիշի 34 CR 193 համարանիշի, Nissan մակնիշի 35 FԼ 408 համարանիշի և Volkswagen մակնիշի 08 OՍ 221 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարից հետո 4 մարդու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: