տուն Լուրեր Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. կա 4 զոհ

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. կա 4 զոհ

120
0

dae643c7092d728dc5a8ab95d79fdf59

Այսօր՝ հուլիսի 12-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Օpel Astra մակնիշի 34 AR 516 համարանիշի և Mercedes մակնիշի 82 MO 002 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 մարդ տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վիկտոր Եփրեմյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 16-րդ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով ովքեր Opel-ի միջից դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է հիվանդանոց որտեղից դեպքի վայրում աշխատող քննիչներին հայտնել են, որ վարորդը նույնպես մահացել է:

Քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Մասիսի շտապօգնության բրիգադները 45 րոպե ուշացումով են ժամանել վթարի վայր, իսկ դի տեղափոխող բրիգադները մեկ ու կես ժամից ավելի է՝ չկան: Ավելին, Երևանի շտապօգնության բրիգադն է օպերատիվ կերպով ժամանել դեպքի վայր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:

Մեքենաների բախումն այնքան ուժգին է եղել, որ Opel-ի գազաբալոնը մեքենայից պոկվել ու շպրտվել է, իսկ մինչև կժամանեին փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը վթարի մեջ հայտնվածներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները:

Ամբողջությամբ կարդացեք այստեղ: