տուն Քաղաքական Միջազգային Ոչնչացվել են Եղիսաբեթ Երկրորդի դեմ մահափորձ նախապատրաստող գրոհայինները

Ոչնչացվել են Եղիսաբեթ Երկրորդի դեմ մահափորձ նախապատրաստող գրոհայինները

94
0

Braemar Highland Games

Սիրիայում ոչնչացված ահաբեկիչներ Ջունայդ Հուսեյնն ու Ռեյադ Խանը, որոնք կռվում էին «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում, պատրաստվում էին մահափորձ իրականացնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դեմ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը` հղում կատարելով The Daily express-ին:

Հոդվածում նշվում է, որ ՄԻ-5-ը ձախողել է այդ մահափորձը, երբ ահաբեկիչները պատրաստվում էին միանգամից մի քանի ահաբեկչություն իրականացնել Մեծ Բրիտանիայում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիս Քեմերոնը հայտնել է, որ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները առնվազն 6 ահաբեկչություն են կանխել Մեծ Բրիտանիայում վերջին 12 ամիսներին: