տուն Լուրեր Ոչինչ չենք սուբսիդավորելու. Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի մասին

Ոչինչ չենք սուբսիդավորելու. Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի մասին

89
0

«Հիմնական հարցը  Եվրասիական տնտեսական միությունում  առկա խնդիրներն են, որ պետք է լուծել»,- այսօր Մոսկվայում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մյուս խնդիրը, ըստ Փաշինյանի, ընդհանուր էներգետիկ շուկան է: Էներգակիրների  գինն ազդում է ԵԱՏՄ երկրների արտադրանքի գնի վրա: «Մեր նպատակն է զարգացնել արդյունաբերությունը եւ քիչ կախված լինել ներմուծվող ապրանքներից»,- ասաց  ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, այսօրվանից Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում: Ըստ Փաշինյանի՝ նախագահությունը ստանձնելը խթան է ավելի ակտիվ աշխատելու:

Հարց հնչեց նաև «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցությունների մասին: Փաշինյանն ասաց, որ դրանք շարունակվում են: «Պետք է փորձել գտնել երկարաժամկետ լուծում գազի գնի համար: Ցանկալի կլինի, որ եթե հարցի լուծումը  ԵԱՏՄ-ի շրջանակներում լինի, քանի որ  ընդհանուր տնտեսական տարածքի մասին է խոսքը: Մենք չենք պատրաստվում ոչինչ սուբսիդավորելու մեր սպառողների համար կամ դրա դիմաց ինչ-որ ռեսուրսներ տալ»,- վստահեցրեց վարչապետը:

Սոնա Դավթյան