տուն Քաղաքական Միջազգային Ոչ վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի համար տարեկան 11,2 միլիարդ դոլար է անհրաժեշտ....

Ոչ վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի համար տարեկան 11,2 միլիարդ դոլար է անհրաժեշտ. ԱՀԿ

100
0

WHO-World-Health-Organization

11,2 միլիարդ դոլար չափով ներդրումները թույլ կտան 42% տոկոսով կրճատել ոչ վիրուսային հիվանդություններից մահացության դեպքերը: Այլ կերպ ասած, եթե երկրի յուրաքանչյուր բնակիչ 1-3 դոլար ներդնի, տարեկան հնարավոր կլինի փրկել 16 միլիոն մարդու կյանք: Նման գնահատականներ է պարունակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած զեկույցում:

Փորձագետները զգուշացնում են, որ «եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա», ապա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների կորուստները 2011-2025թթ. կկազմեն 7 տրիլիոն դոլար:

Ինչպես հաղորդել է կազմակերպության ղեկավար Մարգարեթ Չենը, 2015թ.-ին յուրաքանչյուր երկիր պետք է պայքարի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի դեմ:

«Միլիոնավոր կյանքեր կկորցնենք, եթե դա չարվի», — նախազգուշացրել է նա՝ հիշեցնելով, որ տարեկան նման հիվանդություններից մահանում է 32 միլիոն մարդ: