Այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ցույց էին կազմակերպել` ընդդեմ վերջին շրջանում գրանցված բռնության դեպքերին: «Ոչ տեռորին», «ամոթ» նման վանկարկումներով մի խումբ ակտիվիստներ հասան մինչև ՀՀ Ոստիկանության շենքի հարակից տարածք: Նրանց, սակայն, թույլ չտվեցին մոտենալ շենքին:
Բողոքի երթի կազմակերպիչներն ահազանգեցին ՄԻՊ: Կառույցի արագ արձագանքման խումբը քիչ անց մոտեցավ ցուցարարներին: Խնդրին ծանոթանալուց հետո ՄԻՊ ներկայացուցիչները փորձեցին բանակցել ոստիկանության աշխատակիցների հետ, ինչը նրանց չհաջողվեց:
Հիշեցնենք, որ վերջերս հաջորդաբար գրանցվել են քաղաքացիական ակտիվիստների, ազատամարտիկների ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ ծեծի դեպքեր, այրվել են ակտիվիստների ավտոմեքենաները: