Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել է, որ ոչ մի կազմակերպություն չի կարող խանգարել երկրի պաշտպանական ոլորտի` հատկապես հրթիռային ծրագրի զարգացմանը, հայտնում է Ռիա Նովոստին:
«Իրանը, տիրապետելով ահռելի մարդկային ռեսուրսների ու իր տրամադրության տակ ունենալով հետազոտողների, գիտնականների, հսկայական արդյունաբերական ենթակառուցվածք ու պաշտպանական արդյունաբերություն, ամենաբարձր մակարդակով քայլեր է ձեռնարկելու սեփական զինված ուժերը զինելու համար»,-նշել է իրանցի պաշտոնյան` ընդգծելով, որ Իրանի անվտանգությունն ու պաշտպանությունը չեն կարող քննարկման առարկա դառնալ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը բալիստիկ հրթիռների հերթական փորձարկումն է արել: ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ այդ ծրագրի հետ կապված: