ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը հրապարակվել է, բայց օրենսգրքում տեղ չեն գտել ընդդիմության հիմնական առաջարկները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, վստահեցնում է՝ «ամեն ինչ դեռ քննարկման փուլում է»:
«Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչն են ընդունել, ինչը չեն ընդունել։ Դատարկ խոսակցություններին վերջ տվեք, հանրությանը հարկավոր է իրազեկել իրականության մասին». այսօր «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ապա հորդորեց հանրությանն իրազեկել իրականության մասին: