տուն Լուրեր «Ժողովուրդ». Ոչ միս կա, ոչ անասուն. անասնաբուծությունը լուրջ անկում է ապրել

«Ժողովուրդ». Ոչ միս կա, ոչ անասուն. անասնաբուծությունը լուրջ անկում է ապրել

254
0

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.7 տոկոս անկում է գրանցվել: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաեւ մսամթերքի արտադրության ծավալները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 6.2, խոզի մսինը` 6.3, իսկ ոչխարինը` 3.8 տոկոսով»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: