տուն Լուրեր Ոչ մի մանդատ չենք զիջելու. Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունների հայտարարությունը

Ոչ մի մանդատ չենք զիջելու. Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունների հայտարարությունը

91
0

bhk-logo-530x375

«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ հայտարարելով, որ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշեն, որ իշխանական«Բալասանյան» դաշինքը ՏԻՄ ընտրությունների արդյունքում պետք է ստանա Գյումրու ավագանու մանդատների մեծամասնությունը՝ 17 մանդատ, ապա իրենք վիճարկելու են այդ որոշումը դատական բոլոր ատյաններում:

Կուսակցությունները հայտարարեցին նաև, որ եթե, այդուհանդերձ, «Բալասանյան» դաշինքը ստանա 17 մանդատ, ապա ավագանու անդամ ընտրված իրենց ներկայացուցիչները բոյկոտելու են ավագանու նիստերը:

«Ոչ մի մանդատ չենք զիջելու», — հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Կուսակցությունների պնդմամբ՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, «Բալասանյան» դաշինքը ստացել է 15, «Բարգավաճ Հայաստանը»՝ 9, «Հայկական վերածնունդը»՝ 5, ԳԱԼԱ կուսակցությունը՝ 4 մանդատ: Մինդեռ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ «Բալասանյան» դաշինքը ստացել է 17, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8, «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները 4-ական մանդատ:

Հայտարարությունը ստորագրելուց հետո քաղաքական ուժերը իրենց աջակիցների հետ երթ անցկացրին դեպի Գյումրու Թատերական հրապարակ: