տուն Լուրեր «Ոչ մի լումա ավել». «Ոչ թալանին» նախաձեռնությունը զգուշացնում է

«Ոչ մի լումա ավել». «Ոչ թալանին» նախաձեռնությունը զգուշացնում է

155
0

11113788_467626956739913_4340264709059884297_n

«Ոչ թալանին» համակարգող խումբը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին, որում ասվում է. «Մեզ չեն գոհացնում իշխանական բուրգից վերջին ժամանակներում հնչող հավաստիացումները, թե թանկացումն անխուսափելի է:

Մենք հարկեր ենք վճարում ոչ նրա համար, որպեսզի նրանք դեմագոգիայով զբաղվեն և փորձեն համոզել, որ իրենց վատ աշխատանքն այլընտրանք չունի և կարող է անպատիժ մնալ:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը մեկ անգամ ևս հիշեցնում է «ոչ մի լումա ավել» պահանջն ու զգուշացնում է, որ երկրի ղեկավարությունը ստանձնած խումբը զերծ մնա ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճից և ամենասեղմ ժամկետներում երաշխիքներ տրամադրի էլ.էներգիայի սակագնի չթանկանալու մասին և սկսեն աշխատանքներ սակագնի իջեցման գործընթացի ուղղությամբ, այլապես, մենք նպատակահարմար չենք գտնում նրանց հետագա պաշտոնավարումը»: