տուն Լուրեր Ոչ մի հուշարձան այլեւս չի ոչնչանալու (տեսանյութ)

Ոչ մի հուշարձան այլեւս չի ոչնչանալու (տեսանյութ)

115
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մշակույթի գործիչների հետ  հանդիպմանն անդրադարձավ  հուշարձանների պահպանմանը: Մտավորականներից մեկի կարծիքով` պետք է հուշարձանների պահպանման ավելի լավ կառույց  լինի: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  հուշարձանների պահպանումը կարևոր է, ապա ասաց. «Ոչ մի հուշարձան այլեւս չի ոչնչանալու»:

Դահլիճում հնչեցին ծափահարություններ այս խոսքը լսելուց հետո:

Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կա մշակութային կյանք, այն ունի բավարար մակարդակ. «Պետք է այնպես անել, որ մշակույթին հաղորդակցվելը լինի մեր կենցաղի մի մաս»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան