Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Աուգսբուրգից» կրած պարտությունից հետո (0։1) հայտարարել է, որ չի մտածում ակումբից հեռանալու մասին։
«Ձմեռային դադարից հետո իմ բաքը լիքն է, սակայն այն չի դատարկվել վերջին երկու խաղերից հետո։ Ես ոչ մի դեպքում չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Ես վստահ եմ մեր առաքելության հարցում մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Հիմա մենք պետք է մեկնարկային կետ ընդունեք դրական պահերը։ Նախորդ խաղի որոշիչ պահերին մենք ավելի քաջ պետք է լինեինք, եթե ցանկանում էինք գոլ խփել։ Իսկ եթե հարվածը նմանվում է փոխանցման, դա նշանակում է, որ մենք մի բան այն չենք անում», — ասել է Կլոպը։