Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել «Փեթակ» առևտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից առևտրի տաղավարներում, որի հետևանքով այրվել է արագ սննդի 9 կետ (4-ական քմ) և ջերմահարվել՝ 1 արագ սննդի կետ (4 քմ):
Այսօր առավոտյան Araratnews.am-ի թղթակիցը փորձեց պարզել հրդեհի պատճառը և դրա հետևանքով պատճառված վնասի մոտավոր չափը: Սակայն առևտրի կենտրոնի աշխատակիցները չցանկացան պատասխանել, ավելին՝ արգելեցին նկարահանում իրականացնել:
Այն հարցին, թե ի՞նչ է այս մասով ասել տնօրինությունը՝ աշխատակցիներից մեկը պատասխանեց, տնօրինությունը դեպքի վայր դեռ չի ժամանել: Ինչ վերաբերում է վնասի չափին, ապա նա նշեց՝ ինչ վնաս, միայն տանիքն է այրվել:
Մանրամասները՝ տեսանյութում և լուսանկարներում: