տուն ժամանց «Ոչ մեկը մյուսի հաշվին չի ապրում». Լուիզա Ներսիսյանի եւ դստեր ֆոտոշարքը. BRAVO.am

«Ոչ մեկը մյուսի հաշվին չի ապրում». Լուիզա Ներսիսյանի եւ դստեր ֆոտոշարքը. BRAVO.am

222
0

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը այս շրջանում նորությունների պակաս չունի, սակայն այս անգամ աշխատանքից չէ, որ զրուցել ենք:): Դստեր, ամուսնու հետ հարաբերությունների մասին նա պատմել է BRAVO.am-ին, նաեւ Լիլիթի հետ լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում:

«Կա՛մ Լիլիթն է մեծանում, կա՛մ ես` փոքրանում»

Ազատ ժամանակ հասկացությունը մեր կյանքում չկա: Մեր կյանքն ամբողջությամբ բաղկացած է իմպրովիզներից: Անկախ նրանից, որ մայր ու աղջիկ ենք, կա հետաքրքրությունների շրջանակ, որտեղ երկուսիս հետաքրքրությունները համընկնում են. կա՛մ Լիլիթն է մեծանում, կա՛մ ես` փոքրանում: Մեր օրը կարող է բաղկացած լինել խստությունից մինչեւ մանկանալը:

bfe0614f23617b8a6f1bbcdd93753b55

«Երջանիկ ենք»

Մարդկանց ուղղակի պետք է թեմա, որի մասին կխոսեն այնքան, մինչեւ հոգնեն: Իմ եւ ամուսնուս տարիքային տարբերության թեման այդպիսիններից էր: Մենք երջանիկ ենք: Նախքան դիմացինից երջանկություն պահանջելը, այն պետք է քո մեջ փնտրես: Եթե մարդը կայացած է եւ իրեն հետո միանում է երկրորդ անհատը, հետո երրորդը` երեխայի տեսքով, ոչ մեկը մյուսի հաշվին չի ապրում: Հենց սա է երջանիկ ընտանիք ունենալու բանաձեւը: Ես ու Հրանտը տարիների ընթացքում փորձել ենք հասկանալ ու ճանաչել իրար:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

 edd8af80fefc9d12f918349ad500f773
1d0b10377ca6ba25cd5adcd6f31217d8