տուն Լուրեր Ուզում ենք այստեղ ապրել. Շիրվինդտի հերթական հաղորդումը Հայաստանի մասին (տեսանյութ)

Ուզում ենք այստեղ ապրել. Շիրվինդտի հերթական հաղորդումը Հայաստանի մասին (տեսանյութ)

271
0

8 copy1

Ռուսական հայտնի հաղորդավար Միխայիլ Շիրվինդտը YouTube-ի իր ալիքում  հրապարակել է «Ուտելի-ոչ ուտելի» հերթական հաղորդման տեսանյութը՝ Հայաստան կատարած ճանապարհորդության մասին։

Հաղորդավարն այցելել է «Գումի» շուկա, որտեղ համտեսել է հայկական հայտնի չրերը, հատկապես առանձնացնելով ծիրանաչիրը։ Նա երեւանյան շուկայում հանդիպեց Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների, որոնց համոզեց գնել հատկապես ծիրանաչիր։ Շուկայում հայտնի հյուրին հյուրասիրեցին նաեւ ծիրանի օղիով։

«մենք ուզում ենք այստեղ ապրել»,- հերթական հյուրասիրության համտեսումից հետո ասաց  Շիրվինդտը, ինչին ի պատասխան վաճառող տատիկը կատակեց. «Կապրես այն բանից հետո, երբ կգնես»։

Շիրվինդտը նկարահանող խմբի հետ նաեւ այցելել է Սեւանա լիճ, ինչպես նաեւ Աշտարակ քաղաք, որտեղ համտեսել է թոնրի խորոված եւ հայկական արիշտա։