տուն Սպորտ Ուզում եմ կարիերաս ավարտել Ռեալում. Իկեր Կասիլյաս

Ուզում եմ կարիերաս ավարտել Ռեալում. Իկեր Կասիլյաս

69
0

1054687666

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հերթական անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ իր հարազատ թիմից։

«Մտադիր եմ մնալ «արքայական ակումբում» մինչև 2017 թվականը։ Հենց այդ ժամանակ է ավարտվում իմ պայմանագրի ժամկետը։

Ուզում եմ կարիերաս ավարտել Մադրիդի «Ռեալում»», — իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Նշենք, որ Կասիլյասը հանդես է գալիս «Ռեալի» հիմնական թիմում 1999 թվականից, որի կազմում անցկացրել է 717 հանդիպում։