Այսօր «Սինոփսիս» ընկերությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ընկերության աշխատակիցներին: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը՝ անդրադառնալով ֆեյսբուքում արված իր երեկվա ասաց, որ մանրամասնելու կարիք չկա եւ կարծում է, որ ուշադիր ընթերցողը կտեսնի, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա։
«Կարծում եմ, բոլորդ ձեր աշխատանքում դա տեսնում եք։ Ես ուզում եմ, որ լրագրողները եւ լրատվամիջոցները ուշադիր լինեն իրենց գործողություններում։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երեւույթ չօգտագործվի։ Ընդամենն ահազանգ եմ հնչեցնում, խնդրանք, կոչ»,- ասաց Փաշինյանը։