տուն Լուրեր Ուզում է Ջուլֆիկենց Արտուշը լինի.Ղուկասյանը՝ քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու եւ մրցակիցների մասին

Ուզում է Ջուլֆիկենց Արտուշը լինի.Ղուկասյանը՝ քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու եւ մրցակիցների մասին

166
0

Untitled-722

Araratnews.am-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Պարոն Ղուկասյան, պատրաստվո՞ւմ եք առաջադրել Ձեր թեկնածությունն այս տարի կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:

Կապրենք, կտեսնենք: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Գյումրու քաղաքապետի պաշտոնն ամենաբարդ, ամենադժվար պաշտոնն է, եթե իհարկե մարդը գալիս է աշխատելու, եթե գալիս է Գյումրիի թասիբը քաշելու, եթե գալիս է Գյումրին ոտքի կանգնեցնելու, եթե գալիս է մարդկանց հոգսերը կիսելու: Չնայած էսօր քաղաքապետի տեսակներն էնքան քիչ են, որ: Ես այդ ամենը գիտակցելով՝ տասներեք տարի աշխատել եմ, հիմա ես ցանկություն չունեմ:

Փաստորեն, չեք առաջադրելու ձեր թեկնածությունը:

Ես ցանկություն չունեմ ներկա դրությամբ, բայց  ասում են՝ երբեք մի ասեք երբեք.. կյանք է, մարդ է, բայց  ընդհանրապես ցանկություն չունեմ ես նորից առաջադրվելու:

Եվ Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Բալասանյանը կարծես թե մարտական են տրամադրված..

Աստված իրանց հետ, բոլորի հետ, ով ինչ-որ ցանկանում է՝ թող անի: Մեր ՀՀ քաղաքացիներն են, ովքեր որ կցանկանան առաջադրել իրենց թեկնածությունը՝ թող առաջադրեն,  բայց իրոք թող թափանցիկ ընտրություններ լինի, սարքովի բան չլինի, ըդիկ ամոթ է, ես ընդհանրապես սարքովի մարդկանցից զզվում եմ: Ընտրությունները, երբ որ կեղծվում են, փող են բաժանում… ես ճիշտն ասած նմանատիպ ընտրությունների ցանկություն չունեմ մասնակցելու:

Ովքե՞ր են այդ կերպ արել:

Դուք լավ գիտեք, մեկը դու… Ով, որ ընտրվի ժողովրդի կողմից, ով ուզում է լինի, դա կլինի Մարտուն Գրիգորյան, Սամվել Բալասանյան, ես չգիտեմ, ով ուզում է լինի՝ Ջուլֆիկենց Արտուշը կլինի, ես իրան կընդունեմ, եթե իրոք ժողովրդի կողմից ընտրված լինի, եթե, իհարկե, ես չառաջադրեմ իմ թեկնածությունը: Այս պահին ես ցանկություն չունեմ:

Ըստ որոշ հրապարակումների՝ իշխանությունների «դաբրոն» ստացել է Մարտուն Գրիգորյանը:

Ես  չեմ հավատում, որ իշխանությունները մեկին կանչեն եւ ասեն, որ դու պիտի գնաս ընտրվես ու..:

Հիմա ինչպես է ձեր, Բալասանյանի եւ Գրիգորյանի հարաբերությունները:

Ես չեմ ուզում խորանալ.. գիտեք, ես առողջական ձեւով եմ ներկայացնում (ըստ երեւույթին նկատի ուներ առողջ), իսկ դու ուզում ես հասնես ուրիշ բանի: Չեմ էլ ուզում ընդհանրապես այդ հարցերին անդրադառնամ:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի