տուն Լուրեր Ուժեղ երկրաշարժ Չիլիում

Ուժեղ երկրաշարժ Չիլիում

109
0

image

Չիլիի հարավային հատվածում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդում է Reuters գործակալությունը:

Երկրի ղեկավարության հրահանգով տարհանվել են առափնյա շրջանների բնակիչները` խուսափելու հնարավոր ցունամիի հետևանքներից:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:22-ին հարավային Չիլոե կղզում: Տարածքը գտնվում է երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 1300 կմ հեռու: