տուն Լուրեր Ուժեղ պայթյուն Դավիթաշենի գազալցակայանում. կա վիրավոր և վնասված մեքենաներ

Ուժեղ պայթյուն Դավիթաշենի գազալցակայանում. կա վիրավոր և վնասված մեքենաներ

81
0

Հունվարի 19-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (երկուսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը  և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սասնա Ծռերի փողոցում գտնվող “Քար Գազ Սերվիս” ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: