Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 25-ին՝ ժամը 13:50-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 503 տան տանիքը և պատշգամբը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց վնասվել են տան տանիքը (մոտ 65 քմ) և պատշգամբի ապակիները (մոտ 1 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
Մարտի 25-ին՝ ժամը 10:59-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի «Գետամեջ» թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների. օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են 2-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ընկերության տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 130 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Գետամեջի գյուղապետին և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
Մարտի 25-ին՝ ժամը 10:37-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց պոկվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 264 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ պոկվել է Միկրոշրջան թաղամասի թիվ 39 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքը (մոտ 24 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
Մարտի 25-ին՝ ժամը 10:35-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում քամուց պոկվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Շնորհալի փողոցում գտնվող տներից մեկի տանիքը և գցել թիվ 12 տան պարսպի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց պոկվել է Շնորհալի փողոցում գտնվող կիսակառուց շինության տանիքը (մոտ 40 քմ) և գցել թիվ 12 տան պարսպի վրա, ինչի հետևանքով այն փլուզելով է (մոտ 15 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
Մարտի 25-ին՝ ժամը 10:35-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող արտադրամասի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են արտադրամասի տանիքը (մոտ 270 քմ) և Շահումյան փողոցի թիվ 7/1 հասցեում գտնվող ընկերության տանիքը (մոտ 70 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
Մարտի 25-ին՝ ժամը 10:22-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի Այգեստան փողոցի 3-րդ փակուղու թիվ 6 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է Ջ. Ալեքյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող Գառնիի առողջության կենտրոնի տանիքը (մոտ 90 քմ) և ընկել մոտակայքում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի 01 GM 017 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով կոտրվել է ավտոմեքենայի հետևի ապակին, թափարգելը և անվաթևը, Բաղրամյան փողոցում թիվ 43/1 տան տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 65 քմ) և Այգեստան փողոցի 3-րդ փակուղու թիվ 6 տան տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
Մարտի 25-ին՝ ժամը 10:17-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 4-րդ նրբանցքի տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի տանիքը (մոտ 110 քմ), Չարենցի փողոցի թիվ 5/4 տան տանիքի ազբոշիֆերները (մոտ 20 քմ), թիվ 3/1 տան տանիքի ազբոշիֆերները (մոտ 60 քմ), Երևանյան փողոցի թիվ 20/4 տան տանիքի ազբոշիֆերները (մոտ 5 քմ), Գ. Չաուշի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 10 տան տանիքը (մոտ 50 քմ), թիվ 11 տան տանիքը (մոտ 25 քմ) և Անդրանիկի փողոցի թիվ 1/9 տան տանիքն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
Մարտի 25-ին՝ ժամը 09:40-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին, ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել են Կոտայիք մարզի Հրազդան քաղաքի միջնակարգ դպրոցի տանիքը և մոտ 10-15 տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի տանիքը (մոտ 220 քմ և առանձին՝ մոտ 60 քմ) և պոկվել շքամուտքի կախովի առաստաղը (մոտ 0.5 քմ), 2-րդ թաղամասում՝ թիվ 60 տան շքամուտքի պատին առաջացրել ճեղք (մոտ 5 սմ) և անասնագոմի տանիքը (մոտ 4 քմ), թիվ 70 տան բակում գտնվող ավտոտնակի տանիքը (մոտ 35 քմ), անասնագոմի տանիքը (մոտ 10 քմ) և թիվ 53 տան տանիքը (մոտ 10 քմ), 3-րդ թաղամասի թիվ 34 տան տանիքը (մոտ 4 քմ), 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 7 տան անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և մառանի տանիքը (մոտ 27 քմ), 2-րդ փողոցի թիվ 6 տան տանիքը (մոտ 15 քմ) և 8-րդ թաղամասի թիվ 20 տան անասնագոմի տանիքը (մոտ 25 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին: