Ուզբեստանի ընդդիմությունը հայտնում է, որ երկրի գործող նախագահ Իսլամ Քարիմովը կոմայի մեջ է: Այս տեղեկությունը տարածել են արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ` հղում կատարելով «Ուզբեկստանի ժողովրդական շարժմանը»:
Ընդդիմադիրները պնդում են, որ երկրի ղեկավարի առողջական վիճակը կտրուկ վատացել է հունվարի 28-ին: «Մոտ 20:30-ին «Կուկսարոյ» նստավայրում Իսլամ Քարիմովը ընթրիքի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Բժշկական անձնակազմը շտապ օգնություն է ցուցաբերել Քարիմովին: Բացի այդ, հատուկ մասնագետներ են կանչվել նստավայր, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսները չեն կարողացել ուշքի բերել նախագահին: Իսլամ Քարիմովը կոմայի մեջ է եղել նաև հունվարի 29-ին», — նշում են նրանք:
Ընդդիմադիրները պնդում են, որ երկու օր անց տեղի է ունեցել անվտանգության խորհրդի ու կառավարության շտապ նիստ:
Վերջին անգամ Քարիմովին հրապարակային տեսել են հունվարի 27-ին, երբ նա հավատարմագիր է ստացել ԱՄՆ նորանշանակ դեսպանից:
Հիշեցնենք, որ Քարիմովն Ուզբեկստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 25 տարի շարունակ: