տուն Սպորտ ՈւԵՖԱ-ն կհրապարակի Եվրո 2020-ի խաղերն ընդունող քաղաքների անունները

ՈւԵՖԱ-ն կհրապարակի Եվրո 2020-ի խաղերն ընդունող քաղաքների անունները

67
0

uefa

Այսօր Ժնևում կհրապարակվի այն 13 քաղաքների անունները, որոնք 2020 թվականին կընդունեն Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։

Այս պահի դրությամբ այդ պատվին արժանանալուն հավակնում են 19 քաղաքներ՝ 13 պետություններից։ Նրանցից 12-ը կընդունեն երեք խաղ խմբային փուլից և մեկ խաղ 1/8 կամ 1/4 եզրափակիչներից։ Քաղաքաներից երկուսը՝ Լոնդոնն ու Մյունխենը հավակնում են երկու կիսաեզրափակիչների և եզրափակչի անցկացմանը։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում 19 քաղաքների անունները, որոնք ցանկանում են ընդունել Եվրո 2020-ի խաղերը։ Հաղթողների անունները կհրապարկվեն Երևանի ժամանակով 15։00-ին։

Մինսկ (Բելառուս), Բրյուսել (Բելգիա), Սոֆիա (Բուլղարիա), Կոպենհագեն (Դանիա), Սկոպյե (Մակեդոնիա), Բուդապեշտ (Հունգարիա), Երուսաղեմ (Իսրայել), Հռոմ (Իտալիա), Ամստերդամ (Նիդերլանդներ), Դուբլին (Իռլանդիա), Բուխարեստ (Ռումինիա), Գլազգո (Շոտլանդիա), Բիլբաո (Իսպանիա), Ստոկհոլմ (Շվեդիա), Քարդիֆ (Ուելս), Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան), Բաքու (Ադրբեջան)։