տուն Լուրեր Ուտել եւ խմել լավ, շարժվել, թողնել ծխելը

Ուտել եւ խմել լավ, շարժվել, թողնել ծխելը

89
0

a1hff-472x265

Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում է Սրտի Համաշխարհային Օրվան, որի նպատակն է ավելացնել տեղեկացվածությունը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ եւ բացատրել մարդկանց ակտիվ ու առողջ ապրելակերպի առավելությունները:

Սրտի Համաշխարհային Օրը, որն անցկացվոմ է ամեն տարի՝ սեպտեմբերի 29-ին կազմակերպվում է Սրտի Համաշխարհային Ֆեդերացիայի կողմից՝ ՈՒԵՖԱ-ի եւ Առողջ Ստադիայի աջակցությամբ: Աշխատելով եվրոպական ֆուտբոլային ընտանիքի հետ միասին, մենք բոլորս կարող ենք կարևոր դերակատարություն ունենալ սրտանոթային հիվանդությունների հետեւանքով առաջացած վաղաժամ մահվան կամ հաշմանդամության կանխարգելման հարցում:

Սրտի Համաշխարհային Օր-2017-ի թեման է՝ Տարածիր ուժը: Սրտի առողջությունը ընդհանուր առմամբ առողջության սիրտն է: Հոգ տանել ձեր սրտի մասին, նշանակում է ուտել եւ խմել լավ, վարժություններ անել, թողնել ծխելը… բոլոր այն բաները, որոնք ձեզ դարձնում են անառողջ, ինչպես նաեւ նշանակում է լավ զգալ եւ ի վիճակի լինել ամբողջությամբ վայելել կյանքը: Եթե դուք հոգ չեք տանում ձեր սրտի մասին, եւ ինքներդ ձեզ ենթարկում եք սրտանոթային հիվանդության վտանգի, որի մեջ մտնում են սրտային հիվանդսւթյունները եւ սրտի կաթվածը եւ որի հետևանքով ավելի քան 17.5 միլիոն մարդ մահանում է վաղաժամ:

Մենք ուզում ենք վստահ լինել, որ բոլորն ունեն հնարավորություն ապրել ավելի լավ, երկար, առողջ կյանք: Սրտի Համաշխարհային Ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի հետ միասին մենք խնդրում ենք անհատներին եւ կազմակերպություններին անել հետևյալ փոփոխությունները, որի միջոցով կկարողանաք տարածել ուժը:

Շարժիր քո սիրտը. վարիր ակտիվ կենսակերպ՝ նպատակ ունենալով շաբաթական 5 անգամ, օրական ամենաքիչը 30 րոպե զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ: Ֆուտբոլ խաղալն այս նվաճմանը հասնելու հիանալի ճանապարհ է: Դիտարկեք նաեւ արագ քայլը եւ հեծանիվ քշելը:

Սնուցիր քո սիրտը: Անցիր առողջ սննդի՝ հագեցած մրգերով եւ բանջարեղենով՝ հնարավորինս բացառելով աղը եւ շաքարավազը, կարգավորիր քո կողմից օգտագործվող ալկոհոլի քանակը:

Սիրիր քո սիրտը: Անհատները պետք է փնտրեն պրոֆեսիոնալ աջակցություն ծխելը թողնելու համար, իսկ կազմակերպությունները պահպանեն առանց ծխախոտ միջավայրը եւ պաշտպանեն պասիվ ծխողների իրավունքները:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն