տուն Լուրեր Ուսխորհուրդների քաղաքականացման հարցը, եթե չասեմ զզվելի է, գոնե անընդունելի է. Էդմոն Մարուքյան

Ուսխորհուրդների քաղաքականացման հարցը, եթե չասեմ զզվելի է, գոնե անընդունելի է. Էդմոն Մարուքյան

66
0

Marukyan1

Այսօր Ազգային Ժողովի նիստին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ կապված ուսխորհուրդների հետ:

«Դուք ԿԳ նախարարին հորդորել էիք, որ ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդիրը լուծի: Խնդիրը իսկապես կա, և դուք ասել էիք, որ կանոնադրական  փոփոխություններ պետք է արվի: Ես ցանկանում եմ պարզաբանումներ ստանալ և հասկանալ, թե Մարդու իրավունքների պաշտպանի կոնտեքստում ինչպես կարելի է լուծել այս հարցը, որովհետև ինձ համար ուսխորհուրդների քաղաքականացման հարցը, եթե չասեմ զզվելի է, գոնե անընդունելի է: Երկրորդ հարց վերաբերում էր նրան, թե արդարադատական իշխանության հետ կապված ձեր զեկույցը, որը ես բազմիցս պաշտպանել եմ, ինչ նոր բան է արձանագրել»,-հարցրեց Մարուքյանը:

Ի պատասխան օմբուդսմենն ասաց, որ ուսխորհուրդների մասին իրենք չեն առաջարկում, թե ուսանողը իրավունք չունի կուսակցական լինել , այլ առաջարկում են, որ ուսխորհրդի նախագահը չլինի կուսակցական:

«Սա լուծումներից մեկն է, բայց ամենաճշմարիտը և միակը չէ,-ասաց Կարեն Անդրեասյանը,- Ինչ վերաբերում է դատական զեկույցին, ասեմ, որ որոշակի դրական զարգացումներ կան: Փաստաբանների, քաղաքացիների ներկայացրած խախտումները, սիմպտոմները մի օրում չէր կարող լուծվել, բայց դրական զարգացումներ կան»:

Արձագանքման համար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ուսխորհուրդների մասով ավելի մանրամասն աշխատանքային կարգով կքննարկեն:

«Այդ մտահոգությունը կա, բազմիցս քննարկել ենք և  այնպիսի բան չպետք է անենք, որ մեկ այլ իրավունք խախտվի»,-ասաց Մարուքյանը: