տուն Լուրեր Ուսումնասիրվում է շվեդական փորձը

Ուսումնասիրվում է շվեդական փորձը

98
0

unnamed

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիա կատարած  երկօրյա այցի շրջանակում  հանդիպումներ է  ունեցել ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Շվեդիայի առողջապահության նախարարի հրավերով  այցի նպատակն է քննարկել  երկկողմ համագործակցության  լայն hնարավորությունները:

Հայ մասնագետներն այցելել են  Ուպսալայի համալսարանական հիվանդանոց, ինչպես նաև «Սկանդիոն» պրոտոնային թերապիայի կլինիկա:  Սկանդինավյան երկրներում  առաջինն ու միակ ճառագայթային բուժման այլընտրանքային տարբերակ հանդիսացող կլինիկան  գործունեության ընթացքում լուրջ ձեռքբերումներ է արձանագրել քաղցկեղի բուժման գործում:

Միաժամանակ  կայացել է  այց Ուպսալայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, ինչպես նաև հանդիպում Հայաստանի հետ համագործակցության գործում հետաքրքրված կազմակերպությունների (Ericcson, Elekta) հետ, որոնք էլեկտրոնային առողջապահության ոլորտի առաջատարներն են:

Նշենք, որ Հայաստանում նույնպես քայլեր են իրականացվում առողջապահության  ոլորտում միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ: Այս ոլորտում արդեն  զգալի աշխատանքներ են իրականացվել:  Շվեդիայում էլեկտրոնային առողջապահության բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները հնարավորություն կտան ուսումնասիրել շվեդական հարուստ փորձը և այն հաջողությամբ կիրառել մեր երկրում:

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայ համայնքի,  տեղի հայ բժիշկների հետ, որոնք պատրաստակամություն  են հայտնել մասանագիտական գիտելիքներով և կարողություններով աջակցել Հայաստանին։