տուն Լուրեր Ուշիի ոլորաններում ալյուրով բարձված բեռնատարը շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Ուշիի ոլորաններում ալյուրով բարձված բեռնատարը շրջվել է. վարորդը տեղում մահացել է

106
0

3ccb507d8526f59abcc472db6b8f6bfd

Արագածոտնի մարզում, այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Volvo բեռնատար մակնիշի 142 ԼP 61 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ մասամբ կողաշրջվել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը՝ 51-ամյա Սեյրան Պապյանը, տեղում մահացել է։

Ավտոմեքենան բարձված է եղել ալյուրով, եւ այն ամբողջովին թափվել է։