տուն Լուրեր Ուշադրություն. Մայիսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունենալու

Ուշադրություն. Մայիսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունենալու

104
0

325C0499-A95E-4CCA-9242-6D22BF8A64CD_w640_r1_s

2015 թվականի մայիսի 28-ից Երևան քաղաքի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. Րաֆֆու և Անդրանիկի փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: