Ուրուգվայի ընդդիմադիր թեկնածու Լուիս Լակալյե Պոուն ընդունել է իր պարտությունն Ուրուգվայի նախագահական ընտրությունների երկրորդ տուրում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Մի քանի րոպե առաջ ես զանգել եմ Տաբարե Վասկեսին, որպեսզի ընդունեմ, որ նա է իրավամբ հաղթել այս ընտրություններում, շնոհավորել եմ նրան և հաջողություն մաղթել», — ասել է ընդդիմադիրը ընտրողներին։
Գործող նախագահ Խոսե Մուխիկայի զինակից Վասկեսը ընտրություններում հավաքել է ձայների մինչև 54 տոկոսը։