Araratnews.am-ը նախորդ տարի գրել էր Լիլիթ Հարությունյանի որդու առողջական վիճակի մասին: Լիլիթ Հարությունյանը միայնակ մայր է, ամուսինը մահացել է, երբ որդին՝ 15-ամյա Արտակ Հարությունյանը, 3 ամսական է եղել: Երեխան առողջական լուրջ խնդիր ունի՝ երեխայի ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ ողնաշարի վրա:
Այսօր տեղեկացանք, որ բժիշկները նոր գոյացություններ են ախտորոշել տղայի ուղեղում: Ընտանիքն օգնության կարիք ունի:
Լիլիթ Հարությունյանը դիմել է մեր խմբագրություն՝ խնդրելով քաղաքացիների աջակցությունը իր որդու առողջության վերականգնման համար: «Որդուս հարկավոր է ողնաշարի վիրահատություն, 2015 թ. հանկարծակի սուր ցավեր ունեցավ, դիմեցինք պոլիկլինիկա, ուղեգրեցին սոնոգրաֆիայի, հետո` КТ-ի: Հետազոտությունից հայտնի դարձավ, որ ձախակողմյան երիկամում գոյացություն կա: Բավականին հետազոտություններից հետո շտապ վիրահատություն նշանակեցին, 7.5 սմ ուռուցք:
Վիրահատությունից հետո ուղեգրեցին ուռուցքաբանության կենտրոն որպես դիսպանսեր հիվանդ: Վիրահատությունից կարճ ժամանակ անց երեխայի մոտ նկատվեցին ոտքի, մեջքի ցավեր, իր խոսքով ասած՝ ձախ ոտքը չէր զգում: Տարա տղայիս մանկական ուռուցքաբանի մոտ, այդ ժամանակ դեռ 12 տարեկան էր, նշանակեցին ՄՌՏ, պատասխան եկավ, որ ուռուցքն աճել է ողնաշարի ողների մեջ, որն աճելով տանում էր տղայիս դեպի պարալիզացում: Բազմիցս դիմելով տարբեր բժիշկների խորհուրդների, լսեցի նույն պատասխանը՝ Հայաստանում այս հիվանդությանը բուժում չկա, քանի որ այն ենթակա չէ քիմիոթերապիայի և ճառագայթի, այն տարածված է ներվային հանգույցների մեջ:
Միայնակ մայր եմ, ամուսինս մահացել է, երբ որդիս դեռ 3 ամսական էր, ես ինքս ունեմ առողջական լիքը խնդիրներ ու այլևս չեմ կարողանում օգնել որդուս: Տղաս արդեն 15 տարեկան է և զգում է օգնության կարիք հետագա բարդություններից խուսափելու համար: Խնդրում եմ բոլոր ընթերցողներին՝ օգնեք փրկենք միակ որդուս կյանքը: Յուրաքանչյուրիդ մի փոքրիկ օգնությունը կարող է փոխել որդուս կյանքը: Թող Աստծո օրհնությունը լինի բոլորիս ընտանիքներում:
Իմ հեռախոսահամարն է՝ +37 477 28 07 89
Արդշինբանկ
USD 2479600096590000
EUR 2479600096590010
RUR 2479600096590020
AMD 2470056808377610
Ստացող՝ Լիլիթ Հարությունյան»,- խնդրում է Արտակի մայրը:
Հ. Գ. Ներկայացնում ենք Արտակի առողջական խնդրի փաստաթղթերը: