տուն Լուրեր Ուրիշի փոխարեն քվեարկած հանձնաժողովի անդամը տուգանվեց 600 000 դրամով

Ուրիշի փոխարեն քվեարկած հանձնաժողովի անդամը տուգանվեց 600 000 դրամով

115
0

@ntrutunՍահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող ընտրական հանձնաժողովի անդամ Գոռ Թումանյանը այսօր՝ փետրվարի 9-ին, մեղավոր ճանաչվեց՝ տուգանվելով 600 000 ՀՀ դրամով:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռեց նաեւ անփոփոխ թողնել Գոռ Թումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Գոռ Թումանյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը:

Մեղադրող դատախազը եւս միջնորդել էր Գոռ Թումանյանին 600 000 ՀՀ դրամի չափով տուգանքի ենթարկել եւ անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ Գոռ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 153-րդ հոդվածի հատկանիշներով այն բանի համար, որ նա հանրաքվեի ժամանակ, հանդիսանալով հանձնաժողովի անդամ, գոյություն չունեցող անձնագրային տվյալներով քվեարկել է նրանց փոխարեն: