տուն Լուրեր Ուրֆանյանի շիրմաքարին մոմի հետքեր էին և սև ներկ էին շաղ տվել. ԲՀԿ-ական...

Ուրֆանյանի շիրմաքարին մոմի հետքեր էին և սև ներկ էին շաղ տվել. ԲՀԿ-ական պատգամավոր

125
0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հենց նոր վերադարձա Եռաբլուրից: Զարհուրելի էր այն տեսարանը, վանդալիզմը, որին ականատես եղա: Մարդկային բանականության մեջ չտեղավորվող արարք, չեմ կարողանում ընկալել՝ ինչպես: Բոլոր հերոսների գերեզմանները պղծվել են: Արմենակ Ուրֆանյանի գերեզմանաքարին մոմի հետքեր և սև ներկեր էին շաղ տվել: Հերոսների ծնողներն ու քաղաքացիներն արդեն մաքրման աշխատանքներն են նախաձեռնել:

Կոչ եմ անում այդ վանդալներին, ովքեր իրականացրել են այդ պիղծ արարքը, ինքնակամ հանձնվել իրավապահ մարմիններին անհապաղ, միևնույն է, վաղ թե ուշ մենք ձեր ինքնությունը կիմանանք: Այն քաղաքացիները, ովքեր ունեն որևէ տեղեկատվություն, խնդրում եմ՝ անհապաղ դիմեք ոստիկանություն:

Վստա՛հ եղեք և չկասկածե՛ք, որ մենք հաղթել ենք արտաքին «թուրքին», կհաղթենք, անկասկած, մեր ներքին «թուրքին»: