«Գահերի խաղի» փրիքվելի նկարահանումները մեկնարկել են: «Երկար գիշեր»աշխատանքային անվանումով նախագիծը նկարահանվում է Հյուսիսային Իռլանդիայում: ԶԼՄ-ները հայտնում են, որ նախորդ շաբաթ սերիալի հեղինակները տեղեր են առանձնացրել հրաձգության համար Բելֆասթ նահանգում, գրում է ՌԻԱ Նովոստին:
CNN-ի լրագրողները դիմել են HBO-ին: Սակայն, նրանք մեկնաբանություն չեն ստացել, չնայած, որ CNN-ն ու HBO-ն պատկանում են նույն՝ WarnerMedia ընկերությանը:
«Երկար գիշերվա» սցենարը գրել է Ջորջ Մարտինը Ջեյն Գոլդմանի հետ միասին, որը լինելու է նախագծի շոուռանները:
Փրիքվելի գործողությունները տեղի են ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ, ուստի ամեն ինչ այլ է լինելու՝ առանց Թարգարիենների, Լանիստերների, Սթարքերի և մյուս ընտանիքների: Նոր սերիալը կանդրադառնա այն իրադարձություններին, երբ Վեսթերոսում երկար ձմեռ սկսվեց և եկան Սպիտակ քայլորդները: